Երեկ տեղի է ունեցել օրերս Պռոշյանի գյուղապետարանի մոտ սպանված համայնքապետ, ազատամարտիկ Հրաչ Մուրադյանի հուղարկավորությունը: Իսկ երեկոյան, ի հիշատակ նրա, Երեւանի Ազատության հրապարակում տեղի է ունեցել մոմավառություն: Ի թիվս մի շարք քաղաքացիների՝ մոմավառությանը մասնակցել են նաեւ ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ Արմեն Ռուստամյանը, Արծվիկ Մինասյանը, «Սարդարապատ» շարժման անդամ Տիգրան Խզմալյանը եւ մի շարք այլ հասարակական գործիչներ: Մասնակիցներն Ազատության հրապարակ էին եկել «Ապահով Հայաստանում հերոսները սպանվում են», «Հրաչին սպանել են Սողոմոն Թեհլերյանի ծննդյան օրը» եւ այլ պաստառներով:
ՄՈՄԱՎԱՌՈՒԹՅՈՒՆ
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ