ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Մեզ ապագայում նման ռիսկեր սպասվո՞ւմ են, որ նման անբարեխիղճ կառուցապատողներ կլինեն: Ստացվում է, որ կան կառուցապատողներ, որոնք փողերը հավաքել են, բայց ի վիճակի չեն կատարել շահառուների նկատմամբ իրենց պարտավորությունները… Հիմա դրա դեմը ո՞նց առնենք»:

Տիգրան Սարգսյան slaq.am

Տիգրան Սարգսյանը կրկին ջղայնացավ: Դա վարչապետի մոտ կարծես թե գրաֆիկով է, սակայն պետք է հստակ հասկանալ, թե տարեկան քանի անգամ է նախատեսված այդ գրաֆիկով բարկանալը: Նաեւ հարց է, թե «ոնց պիտի առնենք հիմա դրա դեմը». կարծես թե մինչ այդ հարցը բարձրացնելը Տ. Սարգսյանը չգիտեր անբարեխիղճ կառուցապատողների մասին կամ էլ նրանք բարեխիղճ էին եւ հանկարծ հիմա դարձան անբարեխիղճ: Բայց դե նորություն չէ, որ անբարեխիղճ եղել են, լավ էլ կառուցապատել են, եւ ոչ ոք էլ չի մտածել դրա դեմն առնելու մասին: Ուղղակի հիմա կրկին ջղայնանալու ժամանակն է՝ առջեւում ընտրություններ են:




Լրահոս