«Ես տեսնում եմ՝ այսօր, լինելով փոքրամասնություն, ինչպես են խոսում ամբողջ ժողովրդի անունից… ինքս էլ հեռուստացույցով տեսա, թե ինչպես Րաֆֆի Հովհաննիսյանը Գյումրիում ասաց` մեր դեմ խաղ չկա: Դուք պատկերացնո՞ւմ եք, եթե դա ասեր ՀՀԿ որեւէ ներկայացուցիչ, ինչ կլիներ»:
Բնականաբար, ՀՀԿ ներկայացուցիչը չէր կարող խոսել ժողովրդի անունից, քանի որ իրականում ստացվում է, որ ՀՀԿ-ի գործունեությունը ոչ թե հանուն ժողովրդի է, այլ ժողովրդի դեմ: Ուստի գոնե այս առումով լավ է, որ ՀՀԿ-ականներն ազնիվ են եւ ժողովրդի անունից չեն խոսում: Իսկ ինչ վերաբերում է «մեր դեմ խաղ չլինելուն», ապա նմանատիպ արտահայտություններ տարբեր ժամանակ տարբեր հարթակներից արել են տարբեր ՀՀԿ-ականներ՝ ընդհուպ մինչեւ կուսակցության նախագահը՝ ինչքան ուզենք, այդքան էլ կխփենք: Բառակազմն ու շարադասությունն այլ է, բայց բովանդակությունը, ըստ էության, նույնն է: