ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Հանրապետականները հո «Դաշնակցությո՞ւն»-ը չեն, որ զենքի մշակույթ ունենան: Հանրապետականներն ի՞նչ կապ ունեն, որ սպանության մեջ ներգրավված լինեն»:

Գալուստ Սահակյան lragir.am

Ուրիշ ժամանակ ՀՀԿ-ականներն ամպագոռգոռ ռազմահայրենասիրական ճառեր կարտասանեն՝ անպայման օգտագործելով Նժդեհի անունը, ում ուսմունքի հետ իրականում ոչ մի կապ չունեն: Իսկ հիմա, երբ արդեն ձեռնտու չէ, ՀՀԿ-ն զենքի մշակույթ չունի՞: Սա Գալուստ Սահակյանի հերթական լղոզումն է, որն այս անգամ վերածվեց մտքի գոհարի: ՀՀԿ-ն ո՜ւր, զենքի մշակույթն ո՜ւր: Կարծես թե հավերժ պատգամավորը մի պահ մոռանում է, որ ՀՀԿ որոշ ներկայացուցիչներ արցախյան պատերազմ են անցել: Մյուս կողմից ասածի մեջ ճշմարտություն էլ կա, քանի որ բազմաթիվ ՀՀԿ-ականներ նույնիսկ չգիտեն, թե բանակում ծառայելն ինչ բան է:




Լրահոս