Նոր Խարբերդի 29-ամյա բնակիչ Արմեն Կ.-ն հերթական անգամ ամբաստանյալի աթոռին է հայտնվել: Եթե առաջին անգամ նրա դատվածությունը մարվել է, ապա այս անգամ իրավիճակը շատ ավելի լուրջ է:
Այսպես, ArmLur.am-ը տեղեկանում է, որ Արմեն Կ.-ն մեղադրվում է անչափահաս աղջնակի նկատմամբ անառակաբարո գործողություններ կատարելու մեջ: Ավելին, նա երեխայի խորթ հայրն է:
Արմեն Կ.-ն է ստանձնել 10-ամյա երեխայի դաստիարակությունն ու խնամքը: Դեպքը տեղի է ունեցել նրանց տանը: Եվ ոչ մի անգամ: Քննությամբ դեռևս չի պարզվել քանի անգամ է երիտասարդ հայրը իրեն նման բան թույլ տվել: Արմեն Կ.-ի նկատմամբ խափանման միջոց է ընտրվել կալանավորումը:
Քրեական գործն արդեն մուտք է արվել Շենգավիթի դատարանի վարույթ, մակագրվել դատավոր Դավիթ Բալայանին: