«Բավարիա»-ի կիսապաշտպան Խաբի Ալոնսոյի համար ընթացիկ մրցաշրջանը վերջինը կլինի մյունխենյան ակումբի կազմում:
Լրատվամիջոցների տեղեկությունների համաձայն՝ թիմի գլխավոր մարզիչ Խոսեպ Գվարդիոլան չի պատրաստվում նոր պայմանագիր առաջարկել Իսպանիայի հավաքականի նախկին ֆուտբոլիստին:
Ավելի վաղ 33-ամյա Ալոնսոն հայտարարել էր, որ դեռ չի պատրաստվում ավարտել պրոֆեսիոնալ կարիերան: