Charlie Hebdo-ն Փարիզի ահաբեկչությունների վերաբերյալ ծաղրանկարներ է հրապարակել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ֆրանսիական երգիծական Charlie Hebdo ամսագրի պաշտոնական կայքում այսօր հոդված է հրապարակվել Փարիզի ահաբեկչությունների վերաբերյալ, փոխանցում է Lifenews-ը:

Հոդվածը նվիրված է տեղի ունեցած ահաբեկչությունների մասին Նոր հակակապիտալիստական կուսակցության ներկայացուցիչների հայտարարությանը:

Առաջին ծաղրանկարում ուրվականներ են պատկերված՝ բեղերով և հացով: «Ֆրանսիացիները վերադառնում են իրենց նորմալ կյանքին»,-ասվում է ծաղրանկարի գրառման մեջ: Մյուս ծաղրանկարում տղամարդ է պատկերված, ով շամպայն է խմում, որը թափվում է մարմնի տարբեր մասերից, իսկ գրառման մեջ ասվում է. «Նրանք եկան զենքով, թող հեռանան նրանք, մենք շամպայն ունենք»:

Ավելի վաղ երգիծական ամսագիրը քննադատել էր Փարիզի ահաբեկչությունները:

Թարգմանիչ՝ Քրիստինե Պողոսյան




Լրահոս