Ուսման մեջ ներդրած ժամանակը փոխհատուցվելու է հարյուրապատիկ չափով

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հայաստանի երիտասարդական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի համակարգող Կարեն Ավագյան շնորհավորէլ է ուսանողներին.

-Սիրելի′ ուսանողներ, ընդունեք իմ ջերմ շնորհավորանքներն Ուսանողության միջազգային օրվա առթիվ։
Ուսանողությունը դժվարին ստուգարքների, քննությունների, անքուն գիշերների շրջան է։ Դրանք անցողիկ են, սակայն կուտակած գիտելիքները, ստացած փորձը՝ մնայուն։
Ուսանողությունը հասուն կյանքի առաջին տարիներն են։ Այս օրերին է դրվում ձեր հետագա բարեկեցության, հաջողությունների հիմքը։ Ժամանակի մեծ մասն անցկացնում եք համախոհների հետ՝ ձևավորելով ձեր աշխարհայացքը կյանքի ու երևույթների նկատմամբ։ Ուստի մաղթանքս է ամենայն պատասխանատվությամբ վերաբերվել կյանքի այս շրջափուլին։

Ցանկանում եմ, որպեսզի առավելագույնս յուրացնեք ընտրած մասնագիտությունը և իրականացնեք ձեր առջև դրված բարձր նպատակներն ու ցանկությունները։ Այսօր ուսման մեջ ներդրած ժամանակը փոխհատուցվելու է ձեզ հարյուրապատիկ չափով։
Հայտնի ասացվածքն ասում է՝ կրթությունը լույս է, ուրեմն առաջ դեպի այդ լույսը։




Լրահոս