
Գերմանիայի և Հոլանդիայի հավաքականների միջև ընկերական խաղը չեղյալ է հայտարարվել: Պատճառը կրկին ահաբեկչության վտանգն է:
Նոյեմբերի 17-ին նախատեսված խաղից ժամեր առաջ ոստիկանները կասկածելի առարկա են հայտնաբերել մարզադաշտում: Դեպի մարզադաշտ տանող բոլոր ճանապարհները փակվել են, իսկ հանդիպումն էլ չեղյալ է հայտարարվել:
Մինչև այս նշվում էր, որ Գերմանիա – Հոլանդիա խաղին ներկա է լինելու նաև Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը: