Փարիզի Սեն-Դենի արվարձանում մահապարտ կինը պայթեցրել է ինքն իրեն

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ահաբեկիչ մահապարտ կինը գործի է դրել իր մարմնի վրա ամրացված գոտին Փարիզի Սեն-Դենի արվարձանում ոստիկանության հատուկ գործողությունների ընթացքում. փոխանցում է France Info ռադիոկայանը:

Ավելի վաղ տեղեկություններ են հաղորդվել, թե, իբր, մահապարտ կինը չի հասցրել պայթեցնել ռումբը:

Ֆրանսիական ԶԼՄ-ների տվյալների համաձայն՝ բացի մահապարտից` ևս 2 ահաբեկիչ է ոչնչացվել: Նախնական տվյալների համաձայն՝ նրանք գտնվել են Սեն-Դենիի կենտրոնում գտնվող բնակարաններից մեկում:

Նշվում է, որ Սեն-Դենիի կենտրոնում հատուկ գործողությունները դեռևս ավարտված չեն: Ավելի վաղ արվարձան էին մեկնել տասնյակ զինծառայողներ:

Թարգմանիչ՝  Քրիստինե Պողոսյան




Լրահոս