Մահապարտ ահաբեկիչը հարձակում է իրագործել Աֆղանստանում ամերիկացի զինվորների շարասյան վրա

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Մահապարտ ահաբեկիչը հարձակում է իրագործել Աֆղանստանի հյուսիս-արևելքում Բահրամ գավառում ամերիկացի զինվորների շարասյան վրա, փոխանցում է Khaama Press-ը:

Ականատեսների տվյալների համաձայն՝ մահապարտը հարձակում է իրականացրել ամերիկյան զինված ուժերի բանակային շարասյան վրա ականապատ մեքենայով:

Հարձակման պատասխանատվությունը ստանձնել է «Թալիբան» իսլամիստական խմբավորումն ու հայտնել բազմաթիվ զոհերի մասին: Սակայն իշխանությունները դեռևս չեն մեկնաբանել խմբավորման տվյալները:




Լրահոս