Եգիպտոսում կործանված A321-ի 3 ուղևորներ թմրանյութի ազդեցության տակ են եղել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ինչպես փոխանցում է Lifenews-ը, փորձագետները Եգիպտոսում կործանված A321-ի 3 ուղևորների արյան մեջ թմրանյութ են հայտնաբերել:

Բացի այդ, դատաբժշկական փորձագետները հաստատել են, որ ինքնաթիռում ավելի քան 20 մարդ գտնվել է ալկոհոլի ազդեցության տակ:

Դեռևս հայտնի չէ, թե ինչ տեսակի թմրանյութի մասին է խոսքը:

Ինչպես ավելի վաղ հայտնել էին, փորձագետները հայտարարել են, որ քիմիական փորձաքննության արդյունքում ուղևորների մարմինների մեջ տրոտիլի հետքեր են հայտնաբերվել:

Թարգմանիչ՝ Քրիստինե Պողոսյան




Լրահոս