Հատուկ ծառայությունների աշխատակիցները, ովքեր զբաղվում են Եգիպտոսում կործանված ռուսական A321 ինքնաթիռի ուղևորների մնացորդների հետազոտությամբ, ավարտել են քիմիական փորձաքննությունը. փոխանցում է Lifenews-ը:
Փորձաքննության արդյունքները ցույց են տվել, որ ուղևորների մարմինների մեջ առկա են տրոտիլի մասնիկներ: Տրոտիլը ամենատարածված պայթուցիկ նյութերից է:
Փորձագետների տվյալների համաձայն` ուղևորները, ովքեր պայթուցիկ վնասվածքներ են ստացել, գտնվել են ինքնաթիռի պոչային հատվածում:
Նման վնասվածքների դեպքում զոհվածների մոտ կա’մ հագուստն է այրված լինում, կա’մ շոկային ալիքից փափուկ հյուսվածքներն են վնասվում:
Թարգմանիչ՝ Քրիստինե Պողոսյան