ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀԱՐՑ. Կցանկանայի մի փոքր մանրամասն տեղեկանալ, թե ինչ են իրենցից ներկայացնում տեղական վճարը եւ տեղական տուրքը, հասկանալ, թե որոնք են դրանց տարբերությունները:    

Նորայր Խաչատրյան (47 տարեկան, անհատ ձեռներեց)


ՊԱՏԱՍԽԱՆ.
«Տեղական տուրքերի եւ վճարների մասին» ՀՀ օրենքի 3-րդ հոդվածին համապատասխան՝ տեղական վճարը տեղական ինքնակառավարման մարմինների՝ օրենքով սահմանված լիազորությունների իրականացմամբ պայմանավորված գործողությունների համար նույն օրենքով սահմանված կարգով եւ չափով համայնքի բյուջե գանձվող պարտադիր գանձույթ է:
Իսկ ինչ վերաբերում է տեղական տուրքին, ապա պետք է նշել, որ «Տեղական տուրքերի եւ վճարների մասին» ՀՀ օրենքի 2-րդ հոդվածին համապատասխան՝ տեղական տուրքը տեղական ինքնակառավարման մարմինների՝ օրենքով սահմանված լիազորությունների իրականացման դիմաց նույն օրենքով սահմանված կարգով եւ չափով համայնքի բյուջե գանձվող պարտադիր գանձույթ է: Նույն օրենքով սահմանված առանձին դեպքերում տեղական տուրքը կարող է գանձվել պարբերաբար:

ՀՀ հարկային ծառայություն

«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Սրանք այն չարաբաստիկ վճարումներն են, որոնց հավաքագրումը, որպես կանոն, չի ստացվում:




Լրահոս