Ընթացիկ տարվա մարտի 22-ին ղարաբաղաադրբեջանական շփման գիծը հատած և նախօրեին ադրբեջանական գերությունից վերադարձած ռազմագերի Անդրանիկ Գրիգորյանի մոտ սոմատիկ հիվանդություններ չեն հայտնաբերվել:
Այս մասին «Արցախպրես»-ին տեղեկացրել է Հանրապետական բժշկական կենտրոնի տնօրենի տեղակալ Ալեն Պողոսյանը:
«Անդրանիկ Գրիգորյանի բուժզննումն իրականացվել է երեկ: Նրա մոտ սոմատիկ շեղումներ չեն հայտնաբերվել»,- ասել է Հանրապետական ԲԿ-ի տնօրենի տեղակալը՝ հավելելով, որ համապատասխան միջոցներ չունենալու պատճառով տեղում հնարավոր չէ պարզել Ա. Գրիգորյանի մոտ հոգեկան առողջության հետ կապված խնդիրներ առկա են, թե՝ ոչ :