Քաշքշել է ծանոթուհուն, հափշտակել նրա հեռախոսն ու դիմել փախուստի

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Նոյեմբերի 10-ին` ժամը 20.30-ին, 1968 թ. ծնված Մարինե Մ.-ն ոստիկանության Չարբախի բաժանմունքում հաղորդում էր տվել, որ Աէրացիա թաղամասի 2/2 շենքի բակում, վիճաբանության ժամանակ, իր ծանոթ Արամ Հ.-ն քաշքշել է իրեն և բացահայտ հափշտակելով իր բջջային հեռախոսը՝ դիմել փախուստի:

Նյութերի նախապատրաստման ընթացքում, նոյեմբերի 17-ին, ժամը 15.15-ին, Արամ Հ.-ն ներկայացել է բաժին և տվել բացատրություն:

Քննությունը շարունակվում է:




Լրահոս