Ազգային ժողովի ՀՅԴ խմբակցության պատգամավոր Աղվան Վարդանյանն այսօր ԱԺ ճեպազրույցների ժամին, անդրադառնալով ԵԽԽՎ հայկական պատվիրակության աշխատանքին և հակահայկական զեկույցին, նշեց, որ այստեղ աշխատելու տեղ կա և դա վերաբերում է նաև ՀՀ ԱԳՆ-ին:
Նրա խոսքով` ԵԽԽՎ-ում շատ լավ աշխատում է ադրբեջանական լոբբինգը: Պատգամավորը հիշեցրեց, որ հակահայկական նախագծի հեղինակ Ռոբ Ուոլթերի կինը թուրք է, Ադրբեջանում բիզնես ունեն: Վարդանյանն ընդգծեց, որ ԼՂՀ հարցով սա ամենախայտառակ զեկույցն էր:
«Ես ասել եմ, որ պիտի Ազգային ժողովի ղեկավարությունը խորհրդակցություններ անի, և չսպասելով հունվարյան նիստին` մենք պետք է հայտարարություն անենք, որպեսզի հասկանան, որ մենք պետություն ունենք», -ասաց նա, հավելելով, որ խորհրդարանը պետք է հստակ իր դիրքորոշումը հայտնի: