Հանրաքվեից հետո պետք է փոխել ընտրական օրենսգիրքը. Աղվան Վարդանյան

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Իմ նպատակը հաշվելը չէ, ես քննիչ չեմ, որ հաշվեմ` մարդիկ կողմ են, թե` դեմ: Այսօր ԱԺ ճեպազրույցների ժամին, անդրադառնալով սահմանադրական փոփոխությունների քարոզարշավին, այս մասին նշեց ՀՅԴ հանրաքվեի շտաբի պետ Աղվան Վարդանյանը:

«Նախորդ շաբաթ չորս մարզ ենք այցելել, մի քանի հանդիպումներ ենք ունեցել: 11 հանդիպումներին մասնակցել է շուրջ 2000 մարդ: Մենք ներկայացրել ենք մեր փաստարկները, և մարդիկ հրաշալի հասկանում են, ընկալում են», – հավելեց նա:

Վարդանյանի խոսքով` «ոչ»-ի կողմնակիցները վատ ծառայություն են մատուցում, երբ ասում են, որ բնակիչներից ոչ մի բան կախված չէ, և, միևնույն է, անցկացնելու են: Պատգամավորը նշեց, որ այսօր և հանգստյան օրերին ևս մարզեր են այցելելու:

«Հանրաքվեից հետո մեզ սպասում է երկու աշխատանք, մեկը ընտրական օրենսգիրքը, որը պետք է հավասար պայմաններ ստեղծի և նաև նվազեցնի որևէ ուժի գերակայությունը», – հավելեց նա:




Լրահոս