Ինչո՞ւ են վերադարձված գերու ծնողներին արգելում տեսակցել նրան

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ինչպես հայտնի է՝ ընթացիկ տարվա մարտի 22-ին ղարաբաղաադրբեջանական շփման գիծը հատած և նոյեմբերի 18-ին ադրբեջանական գերությունից վերադարձած ռազմագերի Անդրանիկ Գրիգորյանի մոտ սոմատիկ հիվանդություններ չեն հայտնաբերվել:

ArmLur.am-ին Անդրանիկի քույրը՝ Դիաննան, հայտնեց, որ եղբորը դեռևս չեն տեսել. «Հայրս է գնացել հիվանդանոց, թույլ չեն տվել մոտը մտնել: Չեն ասել՝ ինչու, երբ կկարողանա տեսնել: Կարմիր խաչից ասել էին էսօր կարող ենք տեսնել, բայց դեռևս չեն հանդիպել: Սպասում ենք: Կարևորը՝ արդեն մեզ մոտ է»,- ասաց հայրենադարձված գերու քույրը:

Նշենք, որ ավելի վաղ Հանրապետական բժշկական կենտրոնի տնօրենի տեղակալ Ալեն Պողոսյանը հայտնել էր, որ Անդրանիկ Գրիգորյանի հոգեկան առողջության հետ կապված հստակ պատասխան դեռևս հայտնի չէ:




Լրահոս