Արթուր Աբրահամ-Մարտին Մուրայ. կշռման արարողություն (ֆոտո)

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հայ պրոֆեսիոնալ բռնցքամարտիկ, գերմիջին քաշային կարգում WBO վարկածով աշխարհի չեմպիոն Արթուր Աբրահամի առաջիկա մենամարտը կայանալու է նոյեմբերի 21-ին, Գերմանիայի Հանովեր քաղաքի  «TUI Arena»-ում: Մրցակիցն է 33-ամյա բրիտանացի Մարտին Մուրայը:

11012166_1191002327582016_7239311266124184953_n

Այսօր` նոյեմբերի 20-ին, կայացել է բռնցքամարտիկների կշռման արարողությունը. Արթուր Աբրահամի քաշը կազմել է 76.2 կգ, իսկ Մարտին Մուրայինը՝ 76.0 կգ:
Մենամարտը ցուցադրվելու է գերմանական SAT1 հեռուստաընկերության ուղիղ եթերում, նոյեմբերի 21-ին, սկիզբը Գերմանիայի ժամանակով ժամը 22:20, նաև Հայաստանի հանրային հեռուստաընկերության ուղիղ եթերում, Հայաստանի ժամանակով` լույս նոյեմբերի 22-ի գիշերը, սկիզբը ժամը 1:20:

12243123_1191002260915356_2791821740580151190_n

 

12063501_1191002444248671_6557601712716730713_n




Լրահոս