
Տեխնիկական Boeing 777 ինքնաթիռը, որը Շանհայից Մեմֆիս էր մեկնում, արտակարգ վայրէջք է կատարել Տոկիոյում Հանեդա օդանավակայանում, փոխանցում է Sputnik-ը:
Նշվում է, որ վայրէջքի մասին որոշումն ընդունվել է այն բանից հետո, երբ ինքնաթիռում հրդեհ է բռնկվել, որը մարել են օդանավակայանի հրշեջ ծառայության աշխատակիցները:
Ինքնաթիռում 4 մարդ է գտնվել, տուժածներ չկան: Դեպքի մանրամասները պարզվում են:
Ավելի վաղ Air France ավիաընկերության Boeing 777-200 ինքնաթիռը, որը Փարիզից Սան Ֆրանցիսկո էր մեկնում, կասկածելի շրջադարձ է կատարել Լա Մանշում օդանավակայան վերադառնալուց առաջ:
Թարգմանիչ՝ Քրիստինե Պողոսյան