Ռուսաստանի առաջնության 16-րդ տուրի «Կրասնոդար»-ի հետ հանդիպումից առաջ Մոսկվայի «Սպարտակ»-ի գլխավոր մարզիչ Դմիտրի Ալենիչևը պատմել է վնասվածքներ ունեցող խաղացողների վիճակի մասին:
«Յուրա Մովսիսյանն ու Արազ Օզբիլիսը չեն մասնակցի «Կրասնոդար»-ի հետ խաղին: Դավիդովն ամբողջ շաբաթ մարզվել է առանց սահմանափակումների և կկարողանա դուրս գալ խաղադաշտ»,- նշել է նա:
«Սպարտակ» – «Կրասնոդար» հանդիպումը տեղի կունենա նոյեմբերի 22-ին: