Քաղաքացին գիտի մի բան` անկախ ամեն ինչից` մեղադրել նախագահին. Հերմինե Նաղդալյան (տեսանյութ)

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Սահմանադրական փոփոխությունների քարոզարշավը նոր քաղաքական մշակույթ ցույց տվեց: Լրագրողների հետ զրույցում անդրադառնալով «Այո/ոչ ռեալիթի» շոուին` այս մասին նշեց ԱԺ փոխնախագահ Հերմինե Նաղդալյանը:

«Կարծում եմ, որ սա տեղին էր: Մենք քննարկում ենք Սահմանադրություն, որը հիմնարար է երկրի համար և յուրաքանչյուր քաղաքացու օրենքն է: Ռեալիթի շոուն նոր մի մշակույթ է, որը նախկինում մենք չենք ունեցել», – ընդգծեց նա:

Նաղդալյանի խոսքով` այժմ քաղաքացին չգիտի, թե իր խնդիրների համար ում մեղադրի և ամեն հարցով մեղադրում է երկրի նախագահին: «Այստեղ է եղել պրոբլեմներից մեկը և այն թնջուկներից մեկը, որը մենք ցանկանում ենք փոխել: Քաղաքացին ոչ թե գիտե` ում մեղադրի, այլ գիտի մի բան, անկախ նրանից` խնդիրն ում հետ է կապված, մեկ մարդու պետք է մեղադրի` երկրի նախագահին», – հավելեց նա:

Մանրամասները` տեսանյութում.




Լրահոս