ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ըստ «Ժողովուրդ»-ի աղբյուրների՝ ՀՀ ԶՈւ գլխավոր շտաբի պետ Յուրի Խաչատուրովի դեմ վերջին շրջանում հաճախակի դարձած մամուլի  հրապարակումները ուղղորդվում են  նրա գործունեությունից խիստ դժգոհ բարձրաստիճան զինվորականների կողմից: Հաշվի առնելով  այն փաստը, որ Խաչատուրովն ու  Սեյրան Օհանյանը, մեղմ ասած, ջերմ հարաբերությունների մեջ չեն, տարբեր լրատվամիջոցներին հոդվածներ  պատվիրող նշված բարձրաստիճան զինվորականներն այդպիսով միանգամից փորձում են եւ՛ հաճոյանալ իրենց վերադասին, եւ՛ սեփական հաշիվները մաքրել Խաչատուրովի հետ: Մեր տեղեկություններով կոնկրետ ՊՆ փոխնախարարներից մեկը մեծ ջանքեր է գործադրում Սերժ Սարգսյանի առջեւ Խաչատուրովին «սեւացնելու» համար, սակայն` առայժմ անարդյունք: Չնայած Խաչատուրովի անվան հետ կապված բազմաթիվ խայտառակ դեպքերին` Ս. Սարգսյանն առայժմ չի ցանկանում նրան հեռացնել Գլխավոր շտաբի պետի պաշտոնից, քանի որ նա, այնուամենայնիվ,  բանակը լավագույնս  ճանաչող փորձառու զինվորականներից է:




Լրահոս