Շոտլանդիայի հյուսիսային ափերի մոտ ռուսական սուզանավ են փնտրում, գրում է The Telegraph-ը: Նշվում է, որ բրիտանացիները օգնություն են խնդրել ֆրանսիացի դաշնակիցներից:
Օպերացիան, պարբերականի տեղեկությունների համաձայն, ընթանում է արդեն 10 օր: Որոնողական աշխատանքներում ներգրավված են Մեծ Բրիտանիայի ռազմածովային ուժերի «Sutherland» սուզանավը, ինչպես նաև Կանադայի և Ֆրանսիայի ռազմաօդային ուժերի ծովային պարեկային ինքնաթիռները:
Մեծ Բրիտանիայի ՊՆ-ն հրաժարվել է գաղտնազերծել օպերացիայի մանրամասները, սակայն օպերացիայի անցկացման փաստը հաստատվել է:
Դեռևս հոկտեմբերին The New York Times-ը հայտնել էր, որ ԱՄՆ-ն անհանգստացած է ողջ աշխարհին համացանցով ապահովող մի շարք կարևոր մալուխների տեղակայման գոտում ռուսական սուզանավերի ակտիվությամբ:
Թարգմանիչ՝ Քրիստինե Պողոսյան