Շոտլանդիայում վիկինգների թանկարժեք գանձ են գտել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Շոտլանդիայի հարավ-արևմուտքում հայտնաբերել են վիկինգների ժամանակաշրջանի իրեր, որոնց ընդհանուր արժեքը կարող է հասնել հարյուր հազարավոր ֆունտի. հայտնում է BBC-ն:

Սեպտեմբերին հնէաբան Դերեք Մկլենանը մետաղորսիչով զինված ուղևորվել է Դամֆիս կոմսություն՝ հինավուրց իրեր փնտրելու: Նրա որոնումները հաջողությամբ են պսակվել, և նա ավելի քան 100 թանկարժեք իր է հայտնաբերել, որոնց թվում են ապարանջաններ, բրոշներ և արծաթե խաչ:

Սակայն այդ մասին հայտարարվել է միայն կիրակի, երբ հայտնի են դարձել փորձաքննության արդյունքները և գտածոյի մոտավոր արժեքը: Փորձագետների կարծիքվ՝ սա վիկինգների՝ Շոտլանդիայում հայտնաբերված ամենամեծ և թանկարժեք գանձն է: Խոսելով ստույգ արժեքի մասին՝ բրիտանական լրատվամիջոցները զգուշավորություն են դրսևորել, նշելով, որ խոսք կարող է գնալ 6 զրո պարունակող գումարի մասին:




Լրահոս