ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդևն ԱՄՆ-ի քաղաքականությունն «անպատասխանատվություն» է անվանել, որը նպաստում է «Իսլամական պետության» դիրքերի ամրապնդմանը, փոխանցում է Rosbalt.ru-ն:
Այս մասին ասվում է ՌԴ կառավարության կայքում տեղակայված հաղորդագրության մեջ: «Իսլամիստների դիրքերի ամրապնդումը հնարավոր է դարձել ԱՄՆ անպատասխանատու քաղաքականության պատճառով: Ահաբեկչության դեմ պայքարում ջանքեր գործադրելու փոխարեն ԱՄՆ-ն և նրա դաշնակիցները պայքարում են Սիրիայի օրինական ընտրված նախագահ Բաշար Ասադի դեմ»,-հայտարարել է Մեդվեդևը՝ մեկնաբանելով ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի՝ սիրիական կոնֆլիկտին Ռուսաստանի դերի մասին հայտարարությունը:
«Տխրահռչակ օրինակներ արդեն կան. երբեմն ԱՄՆ-ն նպաստում էր «Ալ-Քաիդա»-ի դիրքերի ամրապնդմանը, որը հանգեցրեց սեպտեմբերի 11-ի ահաբեկչությանը: Այս դասերը վկայում են այն մասին, որ պետք է պայքարել ահաբեկչական սպառնալիքի դեմ միայն միավորված՝այդ պայքարում չառանձնացնելով դաշնակիցներին»,-եզրափակել է ՌԴ վարչապետը:
Թարգմանիչ՝ Քրիստինե Պողոսյան