ՖԻՖԱ-ի` էթիկայի հարցերով հանձնաժողովը դեկտեմբերին որոշում կկայացնի, որը կապված կլինի ՖԻՖԱ նախագահ Ժոզեֆ Բլատերի և ՈՒԵՖԱ նախահայ Միշեր Պլատինիի գործով:
Այս հարցով առաջին դատական նիստն արդեն կայացել է: Եթե չինովնիկները մեղավոր ճանաչվեն, ապա կարող են յոթ տարով հեռացվել ֆուտբոլից: Բացի այս, նրանց լրացուցիչ մեղադրանքներ են սպասվում խաբեության և մեքենայության գործերով:
Սպասվում է, որ երկուսն էլ իրենց հանդեպ որոշումը կբողոքարկեն Լոզանի դատարանում: