Միշել Պլատինին դուրս մնաց ՖԻՖԱ-ի նախագահի թեկնածուների ցուցակից

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՖԻՖԱ-ն հրապարակել է կազմակերպության նոր նախագահի 5 թեկնածուների անունները: Ցուցակից բացակայում են ՈւԵՖԱ-ի ղեկավար Միշել Պլատինին ու Լիբիայի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Մուսա Բիլիտին, որոնք ընտրություններին մասնակցելու հայտ էին ներկայացրել:

ՖԻՖԱ-ի նախագահական արտահերթ ընտրություններին կմասնակցեն՝ Հորդանանի արքայազն Ալի բին Ալ-Հուսեյնը, Ասիական ֆուտբոլային կոնֆեդերացիայի ղեկավար Սալման բին Իբրահիմ Ալ-Հալիֆան, ՈւԵՖԱ-ի գլխավոր քարտուղար Ջանի Ինֆանտինոն, ՖԻՖԱ-ի գլխավոր քարտուղարի նախկին տեղակալ Ժերոմ Շամիլը եւ հարավաֆրիկացի գործարար Մոսիվա Սեկսվալեն:




Լրահոս