Մադրիդի «Ռեալ»-ի նախագահ Ֆլորենտինո Պերեսը հասկացնել է տվել, որ թիմի անհաջողությունները սկսվել են նախկին մարզիչ Կառլո Անչելոտիից: Սակայն նա հստակ չի տվել Անչելոտիի անունը:
«Հունվարից մեր թիմը սկսեց աստիճանաբար շնչահեղձ լինել: Եվ մենք ընտրեցինք Ռաֆայել Բենիտեսին, որպեսզի վերջինս կարգավորի և շտկի իրավիճակը», – Պերեսի խոսքերն է մեջբերում El Mundo Deportivo-ն:
Ավելի վաղ Պերեսը վստահություն է հայտնել Բենիտեսին` խնդրելով մյուսներին չխանգարել մասնագետին աշխատել: