
Իրավաբան Վանեսա Ալարդը, ով գլխավորում է Բլատերի և Պլատինիի գործով հետաքննական կոմիտեն, խորհուրդ է տվել ՈւԵՖԱ-ի նախագահին ֆուտբոլից հեռացնել ցմահ: Այդ մասին նա հայտնել է AFP-ին:
Բլատերը մեղադրվում է այն բանում, որ 2011-ին անօրինական կերպով Պլատինիի հաշվին 2 մլն շվեցարական ֆրանկ է փոխանցել: Բլատերը վստահեցնում է, որ այդ գումարը փոխանցել է 1999-2002թթ. ընթացքում աշխատանքներ կատարելու համար:
Պլատինիի խոսքերով` այս փոխանցումը կատարվել է օրենքին համապատասխան: