Պատգամավոր Նադին Մորանոն պահանջում է հեռացնել Կարիմ Բենզեմային Ֆրանսիայի հավաքականից:
«Բենզեման պետք է հեռացվի Ֆրանսիայի հավաքականից: Կարիմը թքեց «Մարսելյեզա»-ի ժամանակ: Դա անարգանք է երկրի և ահաբեկչության զոհերի հիշատակի նկատմամբ»,- ասել է Մորանոն:
Նա ֆուտբոլիստին մեղադրել է երկրի նկատմամբ անարգանք դրսևորելու մեջ: Պատգամավորին զայրացրել է նաև այն փաստը, որ «Ռեալ» – «Բարսելոնա» խաղից առաջ Բենզեման չի երգել «Մարսելյեզա»-ն, որն այդ խաղից առաջ խորհրդանշում էր մասնակից ակումբների և երկրպագուների հարգանքը՝ ահաբեկչության զոհերի հիշատակին: