ԵՍ ԱՆՁԱՄԲ ԸՆԴԴԻՄԱԴԻՐ ՉԵՄ ԿԱՐՈՂ ԼԻՆԵԼ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հարցազրույց ԱԺ պատգամավոր ԱՐԱԳԱԾ ԱԽՈՅԱՆԻ հետ:- Դուք անձամբ կողմնակից ե՞ք եղել այդ հուշագրի ստորագրմանը` որպես մարդ, որպես ՀՀ քաղաքացի:- Իհարկե:- Ինչո՞ւ, եթե Սերժ Սարգսյանը չի կարողանում կառավարել, ի՞նչ իմաստ ուներ նրա հետ շարունակել աշխատանքը:- Չի կարողանում կառավարի՞:- Ինքներդ եք արձանագրել բազմաթիվ խնդիրները` ռազմական, տնտեսական: – Մենք համամիտ էինք մեր ղեկավարի` պարոն Ծառուկյանի կարծիքին:- Նրա ասածը Ձեզ համար է՞լ է օրենք:- Գիտեք ինչ, ամեն մեկս մեր կարծիքն ունենք, բայց էս պարագայում համընկել են մեր կարծիքները:- Ձեր կարծիքով առաջիկայում Հայաստան կհասնի՞ հեղափոխական ալիքը` ամբողջ աշխարհում լայն թափ է ստանում:- Ամբողջ աշխարհում չգիտեմ ինչը ինչ թափ է ստանում, բայց ես Հայաստանը չեմ կարող համեմատել արաբական երկրների հետ: Մեր երկրում կան բավականին խելացի, խոհեմ, բավականին առողջ դատող մարդիկ, ինչպիսին է պարոն Ծառուկյանը: Այսինքն` նրանցից մեկն ա: – Այն խոհեմ մարդկանցից, որոնք թույլ չե՞ն տա հեղափոխություն անել:- Այո, որոնք ցնցումներ եւ տարբեր տիպի խարխլանքներ, իհարկե, թույլ չեն տա:- Ի՞նչ ճանապարհով եք արգելելու:- Մենք կաջակցենք տնտեսության զարգացմանը: Սրանք խոսքեր չեն: Գիտե՞ք, ես մասնագիտությամբ շինարար եմ, մեր տնտեսության կայունացման, ասենք, զարգացման գործին նպաստել եմ:- Ի՞նչ եք «շինել» բարգավաճման ճանապարհին:- Աշխատանքով, աշխատատեղեր ստեղծելով եւ այլն:- Երեւի մտածել եք` «հասնեմ ԱԺ, այս հարցը կլուծեմ». կոնկրետ ի՞նչ հաջողության եք հասել`  հասնելով ԱԺ:- Ընդամենը երկու ամիս է:- Որեւէ անգամ հայտարարությամբ հանդես եկե՞լ եք:-  Պատրաստվում եմ:- Իսկ օրենսդրական նախաձեռնությա՞մբ:- Այո, մշակույթի, երիտասարդների մասին:- Բայց Դուք Եվրաինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի անդամ եք եւ կարծում եք, որ ամենահրատապ խնդիրները դրա՞նք են:- Շատ կան հարցեր, բայց կարծում եմ, որ դրանք էլ են կարեւոր:- Եթե առաջիկայում ԲՀԿ-ն հասկանա, որ Սերժ Սարգսյանի վարած քաղաքականությունը չի բավարարում ժողովրդի պահանջներին, եւ դուրս գա կոալիցիայից, Դուք ինքներդ պատրա՞ստ եք լինելու ընդդիմադիր պատգամավոր:- Եկեք գուշակություններով չզբաղվենք: Մենք միշտ եղել ենք հստակ, մեր խոսքին ու գործին նվիրված եւ միշտ էլ լինելու ենք: – Եթե խոչընդոտեն Ձեզ, ԲՀԿ-ն չի՞ ըմբոստանա:- Ես ամբողջ ԲՀԿ-ի անունից չեմ կարող ասել: Միայն իմ տեղը կասեմ: – Դուք հանուն հասարակության շահի պատրա՞ստ եք լինելու ընդդիմադիր պատգամավոր:- Ես հանուն հասարակության շահի պատրաստ եմ ծառայել երկրին, պետությանը, իշխանությանը եւ այլն, եւ այլն: Բայց անձամբ ընդդիմադիր կյանքում չեմ կարա լինեմ: Ես միշտ օգնելու եմ: Իմ մոտ մեծ տառերով գրված է` «ով ուզում է որեւիցե բան անել, փնտրում է միջոցներ, իսկ ով չի ուզում` փնտրում է պատճառներ»: – Արագածոտնի մարզի մասին խոսելիս պատգամավոր Լյովա Խաչատրյանն ասաց, որ մարդիկ իրենց հողը ուղղակի քցում, հեռանում են, քանի որ վարկերը չեն կարողանում վճարել: Ի՞նչ միջոց եք գտել դրա համար:- Ես չգիտեմ` Լյովա Խաչատրյանն ինչ է ասում  եւ ինչքանով կապ ունի իրա ասածի հետ, որովհետեւ ես իր հետ չեմ շփվում, չեմ առնչվում, չեմ կարդում իր հոդվածները:- Ինչո՞ւ: Ձեզ չե՞ն հետաքրքրում բնակիչների վիճակի մասին բարձրաձայնումները:- Հետաքրքրում է այնքանով, ինչքանով ես եմ ճանաչում, ես իմ կարծիքն ունեմ:- Այսինքն` Դուք Խաչատրյանին անլուրջ եք վերաբերվո՞ւմ:- Ես այդպիսի բան չասեցի, Դուք ասեցիք: Ուղղակի չեմ կարդում: Հողեր են վաճառում, գնում… նախ գիտե՞ք ինչ կա, հող վերցնելուց առաջ թող իրենց հողի ծառան պատկերացնեն, նոր հող վերցնեն: – Իսկ պայմաններ պետք չե՞ն:- Իհարկե, պայմաններ պետք են: Բայց եթե մարդը վարկ ա վերցնում, գնում ա իրա սոցիալտնտեսական հարցերն ա լուծում: Մարդ գիտեմ, որ վարկ ա վերցրել, փոխանակ գնա ցորեն ցանի, ուրիշ բան ա արել:- Լոլի՞կ է ցանել:- Չէ, գնացել, մեքենա ա գնել, արտասահման ա գնացել:- Այսինքն`  Լյովա Խաչատրյանի ասածները հիմնազուրկ ե՞ն:- Ես չգիտեմ` Լյովան ինչ ա հնչեցրել: – Պատգամավոր Խաչատրյանի հետ Ձեր անձնական հարաբերությունները ինչո՞ւ չեն կարգավորվում:- Ո՞վ ասեց, որ չեն կարգավորվում:- Դուք` Ձեր ակնարկներով:- Մենք խռոված չենք, չենք վիրավորվել: Ընդհակառակը, ես գնացի ընտրություններից հետո, իրեն չէ, «Նիգ-Ապարանի» հաղթանակը շնորհավորեցի: – Բայց իրեն, որ Ձեր մրցակիցն է եղել, չե՞ք շնորհավորել:- Ես իր հաղթանակը չէ, «Նիգ-Ապարան»-ի հաղթանակն եմ շնորհավորել:- Հայտնի է, որ Արագածոտնի մարզում ՀՀ գլխավոր դատախազը լուրջ դերակատարություն ունի:- Ուրեմն ասեմ, եթե ամեն մի տարածաշրջանում լիներ գլխավոր դատախազի նման մարդ, հայրենասեր, ընդհանուր գաղափարների շուրջ հավաքող, ավելի լավ կլիներ վիճակը:- Իսկ մտավախություն չունե՞ք, որ Ձեր այս խոսքերից հետո ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը կարող է խանդել:- Ոչ, ինքը ոչ մեկին չի խանդում: Սա դպրոց չի: Մենք բոլորս էլ ընկերներ ենք, ինչ խանդելու կամ չխանդելու խնդիր կա: Մեր մեջ փոխկապակցված ընկերություն ա: Զրուցեց ԹԱԳՈՒՀԻ ԹՈՎՄԱՍՅԱՆԸ




Լրահոս