ՌԴ աշխատանքի մեկնող մարդուն օդանավակայանում ապօրինի արգելվել է երկրից դուրս գալ. ՄԻՊ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ռուսաստանի Դաշնություն արտագնա աշխատանքի մեկնող Վարդենիսի բնակչին օդանավակայանում հայտնել են, որ Հայաստանից իր ելքն արգելափակված է քննիչի որոշմամբ: Խնդրի կապակցությամբ քաղաքացին դիմել է Օմբուդսմենին:

Օմբուդսմենի միջնորդությամբ և Քննչական կոմիտեի նախագահ Աղվան Հովսեփյանի հանձնարարականով գործը հրատապ ուսումնասիրվել է վերադաս մարմինների կողմից, և քաղաքացու՝ երկրից ելքի նկատմամբ կիրառված սահմանափակումը վերացվել է: Բացի այդ, դեպքի առթիվ կատարվել է ծառայողական քննություն և հիմնավորվել, որ քաղաքացու ազատ տեղաշարժվելու իրավունքը ոչ իրավաչափ կերպով է սահմանափակվել Վարդենիսի քննչական բաժնի պետի հանձնարարության հիման վրա: Թույլ տրված խախտման համար Քննչական կոմիտեի աշխատակիցը ենթարկվել է կարգապահական տույժի:

Օմբուդսմենի աշխատակազմ




Լրահոս