ՌԴ պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն հայտարարել է, որ Եգիպտոսում ռուսական A321-ի կործանման համար մեղավոր է «Վիլայաթ Սինայ» ահաբեկչական խմբավորումը, որը գործում է Սինայի թերակղզում, փոխանցում է «Կոմերսանտ»-ը:
Նրա խոսքով՝ Ռուսաստանը պատրաստ է համագործակցել Եգիպտոսի հետ այդ չարիքի դեմ պայքարի համար:
«Սինայի թերակղզում արդեն մեկ տարի գործում է «Իսլամական պետության» ճյուղերից մեկը՝ «Վիլայաթ Սինայ»-ը, որոնց ձեռքերի վրա են հարյուրավոր զոհերի, այդ թվում ավիաաղետի մեր հայրենակիցների արյունը»,-ասել է Շոյգուն:
«Ռուսական ինքնաթիռում ահաբեկչությունն ու վերջին շրջանում ահաբեկչական ալիքը Փարիզում, Բեյրութում, Անկարայում, այլ երկրներում ահաբեկչությունների սպառնալիքները, հաստատում են, որ ահաբեկչությունն իրենից սպառնալիք է ներկայացնում ոչ միայն Մերձավոր Արևելքի և Հյուսիսայի Աֆրիկայի տարածաշրջանի, այլև ողջ աշխարհի համար»,-նշել է ՌԴ պաշտպանության նախարարը:
Թարգմանիչ՝ Քրիստինե Պողոսյան