Սոմալիում արտակարգ վայրէջք կատարած ինքնաթիռում պայթուցիկ նյութի հետքեր են հայտնաբերվել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Պայթուցիկ նյութի հետքեր են հայտնաբերվել Daallo Airlines ավիաընկերության A321 ինքնաթիռում, որն արտակարգ վայրէջք է կատարել Սոմալիի Մոգադիշո մայրաքաղաքում. փոխանցում է CNN-ը:

Ինքնաթիռը, որը Մոգադիշոյից Ջիբուտի էր մեկնում, ստիպված է եղել վերադառնալ ինքնաթիռում տեղի ունեցած պայթյունի պատճառով:

Դեպքի հետևանքով 2 մարդ է տուժել:

Մոգադիշոյի օդանավակայանում ավիացիոն մասնագետների տվյալների համաձայն՝ ինքնաթիռը գտնվել է 12-14 հազար ֆուտ բարձրության վրա, երբ տեղի է ունեցել պայթյունը:

Թարգմանիչ՝  Քրիստինե Պողոսյան 




Լրահոս