Կառավարության այսօրվա նիստում որոշում կայացվեց պահուստային ֆոնդից 49 հազար 834 ԱՄՆ-ի դոլարին համարժեք դրամ հատկացնել կառավարության աշխատակազմին՝ ՀԷՑ-ում աուդիտ իրականացնող «Դելոյթ ընդ Տուշ ՍիԱյԷս» փակ բաժնետիրական ընկերությանը փոխանցելու համար:
Գումարը հատկացվում է Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի և «Դելոյթ ընդ Տուշ ՍիԱյԷս» ՓԲԸ-ին միջև 2015 թվականի սեպտեմբերի 7-ին կնքված պետության կարիքների համար էներգետիկայի բնագավառում կարգավորման խորհրդատվական ծառայությունների մատուցման պետական գնման պայմանագրով նախատեսված աշխատանքների 2-րդ փուլի կատարման համար:
Վարչապետ Հովիկ Աբրահամյանը Երվանդ Զախարյանին հանձնարարեց աուդիտի առաջին և երկրորդ փուլի ավարտից հետո հանդես գալ վերլուծությամբ, որպեսզի քայելեր ձեռնարկեն ոլորտը կարգավորելու համար: