Դրոգբան կարող է որպես մարզիչ «Չելսի» վերադառնալ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Լոնդոնի «Չելսի»-ի նախկին հարձակվող Դիդյե Դրոգբան, ով ներկայումս հանդես է գալիս MLS-ում, վստահություն է հայտնել, որ մոտ ժամանակներս նա կարող է վերադառնալ լոնդոնյան ակումբ: 37-ամյա հարձակվողն անգլիական ակումբի կազմում հանդես է եկել 2004-2012 և 2014-2015թթ.:

«Ես կարող եմ իմ պարտքը վերադարձնել թիմին, որն ինձ շատ բան է տվել: Ես արդեն «Չելսի»-ի հետ պայմանավորվածություն ունեմ և կարող եմ աշխատել կամ որպես մարզիչ կամ սպորտային տնօրեն, ինչպես նաև` ակադեմիայում մարզիչ կամ հարձակվողների խորհրդական», -Դրոգբայի խոսքերն է մեջբերել BBC-ն:




Լրահոս