Հայաստանի Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովը մի շարք խախտումներ և խնդիրներ է հայտնաբերել «Հարավկովկասյան երկաթուղիներ» ընկերության գործունեության մեջ: Այդ մասին կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում նշեց ՀՀ ՏՄՊՊՀ նախագահ Արտակ Շաբոյանը, հավելելով, որ այդ տվյալները ներկայացրել է Ռուսաստանի հակամենաշնորհային ծառայությանը:
«Կան բազմաթիվ խնդիրներ, որոնք ՀՀ ՏՄՊՊՀ-ն ուսումնասիրությունների արդյունքում բացահայտել է: Մենք բացահայտումների փաթեթն արդեն ուղարկել ենք ՀՀ տրանսպորտի և կապի նախարարություն, և քանի որ «Հարավկովկասյան երկաթուղիներ» ընկերությունը հանդիսանում է Ռուսական երկաթուղիների 100 տոկոսանոց դուստր ընկերությունը, մենք այդ փաթեթն արդեն իսկ ուղարկել ենք նաև ՌԴ հակամենաշնորհային ծառայություն, քանի որ տրանսպորտային ոլորտը գտնվում է նրա ուշադրության կենտրոնում», – հավելեց Շաբոյանը:
Մանրամասները` Armlur.am-ի տեսանյութում.
Նաիրա Հովհաննիսյան, Հովսեփ Հովսեփյան