Սահմանադրական փոփոխությունների հանրաքվեն լինելու է հնարավորինս օրինակելի. ԱԺ փոխնախագահ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Դեկտեմբերի 6-ին կայանալիք Սահմանադրական փոփոխությունների հանրաքվեն լինելու է հնարավորինս օրինակելի, թափանցիկ և արդար: Այսօր ՀՀԿ ԳՄ նիստից հետո այդ մասին ԱԺ փոխնախագահ Հերմինե Նաղդալյանը:

«Ես համոզված եմ, որ հանրաքվեն լինելու է հնարավորինս օրինակելի, թափանցիկ, ազատ եւ արդար: Մենք  հաստատաբար ունենալու ենք լեգիտիմ արդյունքներ և օրինակելի ընտրություն»,- հավելեց նա:

Լրագրողների հարցին՝ արդյոք դեկտեմբերի 6-ին ՀՀ բոլոր քաղաքացիները գնալու են հանրաքվեին՝ ամբողջովին իրազեկված Սահմանադրական փոփոխությունների մասին, Հերմինե Նաղդալյանը նշեց. «Կարևոր է երկու հանգամանք՝ ցանկություն և  հնարավորություն: Ես չեմ կարող ասել՝ արդյոք մեր բոլոր քաղաքացիները ցանկություն և հնարավորություն ունեն ծանոթանալու, հասկանալու նախագիծը»:




Լրահոս