«Ինչպիսի պաթետիկ, ծիծաղ առաջացնող ժխտողական ճառ, սուլթան». Սերժ Թանկյանը` Էրդողանի հայտարարության մասին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Աշխարհահռչակ ամերիկահայ ռոք երաժիշտ և երգահան Սերժ Թանկյանն անդրադարձել է օրերս Սու-24 ռուսական ռազմական ինքնաթիռի խոցմանն ու Թուրքիայի, մասնավորապես` նախագահ Էրդողանի ժխտողական ելույթներին:

Նա, համացանցի իր էջում հրապարակելով այն նյութի հղումը, որում Էրդողանը բացահայտորեն ժխտում է իրականում տեղի ունեցածն ու փորձում արդարացումներ գտնել, գրել է.

«Ինչպիսի պաթետիկ, ծիծաղ առաջացնող ժխտողական ճառ` սուլթան Էրդողանի կողմից: Նա հայտարարում է. «Իմ որդի Բիլալն ընդգրկված չէ «Իսլամական պետության» մեջ:

ԻԼԻՊ-ի հրամանատարները սուրճ չեն խմում մեր սրճարաններում, չեն բուժվում մեր հիվանդանոցներում, մենք զենք չենք մատակարարում նրանց: Փաստացիորեն, մեզ համար տարբերություն չկա ԻԼԻՊ-ականների և մնացած մարդկանց միջև, իհարկե, բացառությամբ հայերի և քրդերի. նրանք պետք է ճնշվեն:

Ստորագրված է սուլթան Էրդողանի կողմից»:

 




Լրահոս