Երևանում Եվրոպայի խորհրդի գրասենյակի ղեկավարն ընդունել է «Միդիա-Շանգալ» եզդիների ազգային միավորում ՀԿ խորհրդի ներկայացուցիչներին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հանդիպման ընթացքում խորհրդի նախագահ Ամո Շարոյանը դեսպանին խնդրեց օգնել իսլամիստների գերությունից ազատագրված Շանգալ քաղաքը վերականգնելու համար: Ազատագրել եզդի կանանց այդ հրեշների ստրկությունից: Ապահովել եզդիների անվտանգությունը իրենց բնօրրանում: Դեսպանը խոստացավ այդ մասին իրազեկել կազմակերպության ղեկավարությանը և Եվրոխորհրդի անդամ 47 պետություններին:
Դեսպանը հետաքրքրվեց Հայաստանի եզդիների ապրելակերպով, կազմակերպության գործունեությամբ, մարդու իրավունքների պաշտպանության, ժողովրդավարության և օրենքի գերակայության հարցերով:

Հարգարժան դեսպանը հայտնեց, որ Եվրոխորհրդի գրասենյակը պատրաստ է համագործակցել ազգային փոքրամասնությունների ՀԿ-նների հետ:

Հանդիպման վերջում Ա. Շարոյանը շնորհակալություն հայտնեց արդյունավետ հանդիպման համար:

«Շանգալ» թերթի խմբագրություն




Լրահոս