Իրաքում ազատագրվել է եզդիաբնակ Շանգալ նահանգը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Քիչ առաջ ArmLur.am-ի խմբագրություն զանգահարեց «Միդիա Շանգալ» եզդիական համայնքի ղեկավար Ամո Շարոյանը և հայտնեց, որ մոտ մեկ ժամ առաջ իրենց տեղեկություններ են հասել, որ Շանգալի (Սինջար) պաշտպանության ուժերը քրդական այլ ջոկատների հետ միասին ազատագրել են Իրաքի եզդիաբնակ Շանգալ նահանգը: Զոհերի և վիրավորների մասին դեռևս տեղեկություններ չկան:

Հիշեցնենք, որ 2014-ի օգոստոսի 3-ին «Իսլամական պետության» ահաբեկիչները հարձակում էին իրակայացրել Շանգալ համայնքի վրա: Նրանք ստրկավաճառություն էին անում, ավերում ոտքի տակ ընկած ցանկացած բան, գերի վերցնում կանանց և երեխաներին, սպանում տղամարդկանց:




Լրահոս