Կասկածյալի մոտ 17 փամփուշտ է հայտնաբերվել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Նոյեմբերի 27-ին, ժամը 03.50-ին, ոստիկանության Լոռու մարզային վարչության և Բազումի բաժնի ծառայողները Վանաձոր քաղաքի Սանկտ-Պետերբուրգի փողոցի սկզբնամասից, ապօրինի ռազմամթերք պահելու կասկածանքով, բաժին բերման են ենթարկել 1985 թ. ծնված, նախկինում դատված Կամո Մ.-ին: Խուզարկությամբ նրա ձեռքին եղած պարկից հայտնաբերվել է տարբեր տրամաչափի 17 փամփուշտ:
Կամո Մ.-ն հայտնել է, որ դրանք նույն օրը իրեն է տվել իր ծանոթը՝ 1987 թ. ծնված Սամվել Գ.-ն:

Փամփուշտներն ուղարկվել են փորձաքննության:
Կատարվում է հետաքննություն:




Լրահոս