Ամերիկյան Կոլորադո Սփրինգս քաղաքում ընտանիքի պլանավորման կենտրոն ներխուժած անհայտ անձի և ոստիկանության միջև փոխհրաձգության հետևանքով 3 մարդ է զոհվել. փոխանցում է BBC-ն:
Քաղաքապետ Ջոն Սուտերսը հայտնել է, որ փոխհրաձգության հետևանքով մեկ ոստիկան և 2 քաղաքացի է զոհվել: Ինչպես նաև 11 մարդ է վիրավորվել, այդ թվում՝ 5 ոստիկան:
Հարձակում գործած անձին ձերբակալել են: Երկար բանակցություններից հետո նա դուրս է եկել փողոց և հանձնվել ոստիկանությանը:
Նշվում է, որ դեպքի մանրամասները քննվում են, իսկ հանցագործի ինքնությունը պարզվում է:
Թարգմանիչ՝ Քրիստինե Պողոսյան