Ժիրինովսկին առաջարկել է ոչնչացնել Ստամբուլը միջուկային հարվածով

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՌԼԴԿ կուսակցության առաջնորդ Վլադիմիր Ժիրինովսկին առաջարկել է ոչնչացնել Թուրքիան հրթիռամիջուկային հարվածով. փոխանցում է «Խոսում է Մոսկվան» ռադիոկայանը:

«Ստամբուլը շատ հեշտ է ոչնչացնել: Բավական է մեկ միջուկային ռումբ նետել նեղուցը, և քաղաքը ջրի տակ կանցնի: Դա սարսափելի ջրհեղեղ կլինի, ջուրը կբարձրանա 10-15 մետր, իսկ քաղաքը կվերանա»,-հայտարարել է Ժիրինովսկին:

Նրա կարծիքով` Թուրքիայի ՆԱՏՕ-ի հարցով դաշնակիցները չեն միջամտի՝ «չցանկանալով հայտնվել միջուկային կրակի մեջ»:

Ժիրինովսկին նաև նշել է, որ ներկա պահին Թուրքիան Ռուսաստանի համար մեկ թշնամին է: Ավելի վաղ ՌԼԴԿ առաջնորդը հայտարարել էր, որ ռուսները կարող էին գրավել Թուրքիան դեռևս 100 տարի առաջ:

Թարգմանիչ՝ Քրիստինե Պողոսյան  




Լրահոս