Մյունխենի «Բավարիա»-ն հայտարարել է ռեկորդային ֆինանսական ցուցանիշ ունենալու մասին: Անցած տարում գերմանական սուպերակումբի շահույթը կազմել է 111,3 միլիոն եվրո. հաղորդում է Bild-ը:
Զուտ շահույթը կազմել է 23,8 միլիոն եվրո: Ակումբի եկամուտը կազմել է 523,7 միլիոն եվրո: Խոսեպ Գվարդիոլայի ղեկավարած թիմի խաղացողների, մարզիչների և ակումբի բոլոր աշխատակիցների ընդհանուր աշխատավարձը տարեկան 227,3 միլիոն եվրո է: