Այս օրերին շարունակվում է «Այո/ոչ» ռեալիթի շոուն: Մրգաշատ գյուղում բնակիչներից մեկը ՀՀԿ խմբակցության պատգամավոր Վարդան Այվազյանից հետաքրքրվեց, թե վերջինս չի ամաչում, որ այդ հեղինակությունների, թաղային տղերքի կողքին նստում են Ազգային ժողովում: Վարդան Այվազյանը պատասխանեց. «Չեմ ամաչում, որովհետև ՀՀԿ-ն թե՛ վատի, թե՛ լավի տերն ա, որ քրֆում են, ես դրանից չեմ ամաչում»:
Վարդան Այվազյանը վստահություն է հայտնել, որ սահմանադրական փոփոխություններից հետո մեծամասնական ընտրակարգը դուրս կգա. «Մեծամասնականը դրա համար հանում ենք, իսկ հնով՝ մնալու է: Ընտրողը դու ես, գալիս նայում ես, որ ցուցակում տենց մարդիկ կան, էդ մարդկանց ձեն մի’ տուր, լավին ձայն տուր: Դու պիտի տեր կանգնես քո ընտրությանը: Հիմա իշխանությունը փոխելու համար պառլամենտում ընդամենը պիտի ունենաս մեծամասնություն», – հավելեց նա: