«Թուլուզի» դարպասապահ Ալբան Լոֆոնն իր թիմի մեկնարկային կազմում է դուրս եկել Լիգա 1-ի 15-րդ տուրի «Նիցայի» դեմ մրցավեճում:
Այսպիսով, Լաֆոնը դարձավ Ֆրանսիայի առաջնության պատմության ամենաերիտասարդ դարպասապահը: Նա ծնվել է 1999 թվականի հունվարի 23-ին:
Նախորդ ռեկորդը պատկանում էր Միկաել Լանդրոյին, ով իր նորամուտը նշել էր 17 տարեկան 5 ամսականում:
Նշենք, որ «Թուլուզը» 2:0 հաշվով հաղթել է երեկվա խաղում: