Իսպանիայի առաջնության 13-րդ տուրում «Վալենսիա»-ն նվազագույն հաշվով պարտվել է «Սևիլիա»-ին:
Հանդիպումից հետո իսպանական ակումբի գլխավոր մարզիչ Նունու Էշպիրիտու Սանտուն հրաժարական է տվել:
Հիշեցնենք, որ պորտուգալացի մասնագետն այդ մասին ավելի վաղ ակնարկել էր, սակայն իսպանական ակումբի նախագահ Պետր Լիմը մասնագետին հորդորել էր վերանայել որոշումը: